ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

Թրամփն ու Ռենուարը

Թրամփն ու Ռենուարը
19.10.2017 | 23:09

Ֆրանսիացի իմպրեսիոնիստ Պիեռ Օգյուստ Ռենուարի «Երկու քույր» կտավը, որը պատկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, բնօրինակը չէ` Chicago Tribune-ին հայտնել են Չիկագոյի արվեստի ինստիտուտից, որտեղ ցուցադրված է բնօրինակը։

Թրամփը բազմիցս պարծեցել է, թե «Երկու քույր» կտավի տերն է: Երբ Թրամփի կենսագիր Թիմ Օ’Բրայենն ավելի վաղ ասել է նրան, որ կտավի բնօրինակը Չիկագոյում է, Թրամփը շարունակել է պնդել իր տարբերակի վրա: «Համոզված եմ՝ նա մինչ օրս ասում է բոլոր հյուրերին, թե դա բնօրինակն է»,- ասել է գրողը:


«Նա կարող է հավատալ իր ստին տասնամյակներ շարունակ: Նա կրկին ու կրկին պատմում է նույն պատմությունները՝ ուշադրություն չդարձնելով, որ փաստերը հերքում են իր խոսքերը»,- հավելել է Օ’Բրայենը: Չիկագոյի արվեստի ինստիտուտի աշխատակից Ամանդա Հիքսի խոսքով՝ կտավը նվիրել են ինստիտուտին 1933-ին։

Դիտվել է՝ 1152

Մեկնաբանություններ

ավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am